Պոլսահայերը կփորձեն Հայոց պատրիարքի ընտրությանը հասնել դատական միջամտության արդյունքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների անցկացման նպատակով իշխանություններին ուղարկված դիմումն այդպես էլ անպատասխան է մնացել: Ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող Նախաձեռնող մարմինը դիմել է դատարան: Այդուհանդերձ՝ դատական գործից առանձնապես ակնկալիքներ չկան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի գլխավոր խմբագիր Բագրատ Էստուկյանը:

«Օրենքի համաձայն` կառավարությունը պետք է նշված ժամկետում դիմումներին տա կամ դրական, կամ ժխտական պատասխան: Պատրիարքական ընտրություններ անցկացնելու դիմումը ներկայացվել է Ստամբուլի նահանգապետին, որը վերջինս պետք է փոխանցի ներքին գործերի նախարարությանը, գերատեսչությունն էլ` նախարարների խորհրդին: Որոշում կայացնողը խորհուրդն է, սակայն շղթան սկսվում է նահանգապետարանից: Քանի որ դիմումն անպատասխան է մնացել, այս պարագայում բացվում է դատական միջամտության ճանապարհը: Դրա համար էլ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների Նախաձեռնող մարմինը դիմել է դատարան»,-ասաց Բագրատ Էստուկյանը:

Նա ընդգծեց, որ դրական արդյունքի սպասելը միամտություն է: Նրա խոսքով, այս ճանապարհով գնալը երկարացնում է պատրիարքի ընտրությունների գործընթացը, սակայն դատարան դիմելն անհրաժեշտ քայլ է:

Դատական նիստի օրը դեռ նշանակված չէ:

Հայերեն English Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին