Սպորտ

Սուսաննա Գաբոյանը ոչ-ոքի խաղաց Մոսկվայի բաց մրցաշարի 6-րդ տուրում 

1 րոպեի ընթերցում

Սուսաննա Գաբոյանը ոչ-ոքի խաղաց Մոսկվայի բաց մրցաշարի 6-րդ տուրում 

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացան Մոսկվա Օփեն խոշոր միջազգային շախմատային մրցաշարի 6-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց մրցաշարում Սուսաննա Գաբոյանը ոչ-ոքի խաղաց Այդան Հոյաթովայի հետ: 6-րդ տուրից հետո կանանց մրցաշարի աղյուսակը 5.5 միավորով սկսեց միանձնյա գլխավորել Մարինա Նեչաևան: Սուսաննա Գաբոյանը, 5 այլ շախմատիստուհիների հետ, 5 միավորով կիսում է 2-7-րդ հորիզոնականները, սակայն ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ գտնվում է 2-րդ հորիզոնականում:

A մրցաշարում աղյուսակը 5.5-ական միավորով գլխավորում են Թամիր Նաբաթին և Նիկոլայ Շուխը: Հայաստանի ներկայացուցիչներից Գևորգ Հարությունյանը վաստակել է 4.5 միավոր:

C խմբում աղյուսակը 100%-ոց արդյունքով գլխավորում է Ալեքսեյ Իրխան: Հայաստանի պատվիրակներից լավագույն արդյունքն ունի Վահագն Խաչատրյանը, ով 5 միավորով կիսում է 5-րդ հորիզոնականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում