Երկիր մոլորակի բնակիչները բոսորագույն եւ երկնագույն Լուսնի լուսանկարներ են զետեղել սոցցանցերում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկիր մոլորակի բնակիչները հունվարի 31-ին բացառիկ աստղագիտական երեւույթ են դիտել. այդ օրը համընկել են գերլուսինը, բոսորագույն Լուսինը եւ երկնագույն Լուսինը:

Սոցիալական ցանցերում մարդիկ ակտիվորեն փոխանակել են իրենց տեսածի լուսանկարները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդ օրը Լուսինն առավելագույնս մոտեցել Է Երկրին եւ սուզվել դրա ստվերի մեջ: Լուսնի այս խավարումն անվանում են բոսորագույն Լուսին:

Առաջին գերլուսինն այս տարի տեղի Է ունեցել հունվարի 2-ին: Ամսվա երկրորդ լիալուսինը հաճախ կոչում են երկնագույն Լուսին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն English Русский