Երկիր մոլորակի բնակիչները բոսորագույն եւ երկնագույն Լուսնի լուսանկարներ են զետեղել սոցցանցերում
1 րոպեի ընթերցում
![Երկիր մոլորակի բնակիչները բոսորագույն եւ երկնագույն Լուսնի լուսանկարներ են զետեղել սոցցանցերում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/02/921069.jpg)
ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկիր մոլորակի բնակիչները հունվարի 31-ին բացառիկ աստղագիտական երեւույթ են դիտել. այդ օրը համընկել են գերլուսինը, բոսորագույն Լուսինը եւ երկնագույն Լուսինը:
Սոցիալական ցանցերում մարդիկ ակտիվորեն փոխանակել են իրենց տեսածի լուսանկարները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այդ օրը Լուսինն առավելագույնս մոտեցել Է Երկրին եւ սուզվել դրա ստվերի մեջ: Լուսնի այս խավարումն անվանում են բոսորագույն Լուսին:
Առաջին գերլուսինն այս տարի տեղի Է ունեցել հունվարի 2-ին: Ամսվա երկրորդ լիալուսինը հաճախ կոչում են երկնագույն Լուսին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: