ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը ՀՀ ԶՈՒ կազմավորման 26-ամյակին նվիրված ընդունելություն է կազմակերպել Վիեննայում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը հունվարի 30-ին Վիեննայի «Հայաստան» կենտրոնում կազմակերպել է ընդունելություն՝ նվիրված ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակին:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ընդունելությանը մասնակցեցին ԵԱՀԿ-ում հավատարմագրված դիվանագիտական և ռազմական առաքելությունների ղեկավարներ, ռազմական խորհրդականներ, Ավստրիայի Զինված ուժերի և բանակի հրամանատարության բարձրաստիճան զինվորականներ, ավստրիահայ համայնքի հոգևոր առաջնորդներ և կազմակերպությունների ղեկավարներ:

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանն իր ողջույնի խոսքում անդրադարձավ Հայոց պետականության կայացման ու ամրապնդման գործում Հայոց բանակի անփոխարինելի առաքելությանը՝ ընգծելով, որ գրեթե երեք տասնամյակ շարունակ հայ զինվորը և հայ սպան հանդիսանում են տարածաշրջանային կայունության ու խաղաղության պահպանման գլխավոր երաշխավորը:

Դեսպանը հավելեց, որ առանց Հայոց բանակի մարտական պատրաստվածության բարձրացման, նրա հետագա զարգացմանն ուղղված մշտական բարեփոխումների իրագործման ՀՀ իշխանությունների հետևողական ջանքերի, հնարավոր չէ տարածաշրջանում կայուն ու հարատև խաղաղություն ու առաջընթաց ապահովել»:

Հայերեն

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա

Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին մեքենաները վարել փարոսիկներն անջատած. ՆԳ նախարար