ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Եվրահանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հունվարի 30-ին ընդունել է Եվրահանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության պատվիրակությանը, որը գլխավորել է ԵՀ Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կողմերն անդրադարձել են նախորդ տարվա ընթացքում համագործակցության շրջանակներում կատարված աշխատանքներին, նախանշել են հետագա անելիքներն ու քննարկել դրանց իրականացման մոտեցումները: Նախարար Վարդան Արամյանը կարևորել է կողմերի միջև արդյունավետ գործընկերության զարգացումը: «Մենք մշտապես փորձում ենք առավելագույն արդյունքի հասնել մեր համակարգված և հետևողական աշխատանքի միջոցով և բարձր ենք գնահատում ձեզ հետ համագործակցության դերն այդ հարցում», - ասել է Վարդան Արամյանը:

Վասիլիս Մարագոսն իր հերթին նշել է, որ կարևոր է կողմերի միջև ակտիվ երկխոսության պահպանումն ու հետագա խորացումը: «Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին ինչպես մասնավոր հատվածի խթանման, այնպես էլ ընդհանուր ներդրումների մասով: Պետք է գնահատել ներկա վիճակն ու առաջնահերթություններ սահմանել` որդեգրելով իրատեսական և թափանցիկ գործելաոճ»,- ընդգծել է նա:

Հանդիպման ավարտին կողմերն ամփոփել են քննարկման արդյունքներն ու պայմանավորվածություն ձեռք բերել երկկողմ համագործակցության հետագա քայլերի վերաբերյալ:

Հայերեն

Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի

Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն

ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի համաձայնագրի վավերացման հարցը Կառավարության նիստի օրակարգում է

Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ

Իրանը հայտարարել է, որ ամերիկյան հարվածներից շուրջ 30 խաղաղ բնակիչ է զոհվել

Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում

Հայաստանը «Ֆայրբըրդ ԷյԱյ»-ից 25 մլն դոլարի բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ ձեռք կբերի

Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական առարկաներ դասավանդող 1129 մանկավարժ լրավճար կստանա

Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար

Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին