Սպորտ

Մագնուս Կարլսենը հաղթեց Վեյկ ան Զեեի մրցաշարում 

1 րոպեի ընթերցում

Մագնուս Կարլսենը հաղթեց Վեյկ ան Զեեի մրցաշարում 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը հաղթանակ տոնեց Վեյկ ան Զեեի «Տատա Սթիլ» հեղինակավոր մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դասական մրցախաղի վերջին տուրում Կարլսենը միավորը կիսեց ռուս Սերգեյ Կարյակինի, իսկ մյուս առաջատար Անիշ Գիրին` Յի Վեյի հետ: Հավաքելով հավասար` 9-ական միավոր, գրոսմայստերները մրցեցին արագ շախմատում, որտեղ առաջին պարտիայում հաղթեց Կարլսենը, իսկ երկրորդն ավարտվեց ոչ-ոքի:

Վեյկ ան Զեեի միջազգային հեղինակավոր մրցաշարն անցկացվում է Նիդեռլանդներում 1938 թվականից: Խորհրդային Միության առաջին շախմատիստը, ով հաղթել է «Տատա Սթիլ», մրցաշարում Տիգրան Պետրոսյան էր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում