Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի շինարարությունից «Արմենպրես»-ին  բացառիկ լուսանկարներ են տրամադրել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»-ի ֆոտոարխիվին տրամադրել են բացառիկ լուսանկարներ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի շինարարությունից:

Ալ. Թամանյանի նախագծմամբ կառուցված օպերային թատրոնի շենքի գլխավոր ինժեներն է եղել Վարդան Զաքարյանը: Դեռ համալսարանում ուսումնառության տարիներից նա աշխատել է շինարարությունում: 1931-1939 թթ. Զաքարյանն աշխատել է Օպերային թատրոնի շենքի շինարարությունում. սկզբում՝ որպես շարքային տեխնիկ, այնուհետև աճելով դարձել է խոշոր կառույցի գլխավոր ինժեներ, շինարարության ղեկավարի տեղակալ:

Զաքարյանը, տասնամյակներ շարունակ աշխատելով շինարարության բնագավառում, իր խոշոր ավանդն է ունեցել նաև այլ կարևոր շինությունների կառուցման գործում: Նրա անմիջական ղեկավարությամբ են կառուցվել գինու, կոնյակի, քիմիական ռեակտիվների, վիտամինների պահածոների և շատ այլ գործարաններ:

Լուսանկարները տրամադրել է շինարարի որդին Վիգեն Զաքարյանը:

«Արմենպրես»-ի արխիվի լուսանկարների շարքին կարող եք ծանոթանալ «Արմենպրես.Պատմություն» նախագծի կայքէջում

Հայերեն English Русский

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ

Հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխա