Կարծիքներ

Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահի ելույթը ճիշտ շեշտադրում և հստակ ուղերձներ ուներ

2 րոպեի ընթերցում

Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահի ելույթը ճիշտ շեշտադրում և հստակ ուղերձներ ուներ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բովանդակալից և հետաքրքիր ելույթը ճիշտ շեշտադրումներով և հստակ ուղերձներով էր: «Արմենպրես»-ի հետ զրույցում քաղաքագետը տարածաշրջանում կայունություն և բարեկեցություն ապահովելու առումով ելույթը բաժանեց 3 մասի:

«Ընդհանրապես տարածաշրջանում կայունություն և բարեկեցություն ապահովելու առումով ելույթը կարելի է բաժանել 3 մասի: Առաջինը երկրի ներսում կատարված աշխատանքների արդյունավետության ներկայացումն էր, որի մասին փաստում են նաև ԵԽԽՎ մոնիտորինգային տարբեր հանձնաժողովներ, երկրորդը՝ հակամարտության կարգավորման հետ կապված միջազգային տարբեր կառույցների վնասակար միջամտությունը բացառելու կոչը: Նախագահը հստակ ներկայացրեց, թե բանակցային գործընթացի վրա ինչպես են անդրադառնում, օրինակ, ԵԽԽՎ որոշ պատգամավորների համարձակ դիրքորոշումները»,- ասաց Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետը ելույթում առանձնացրեց նաև ԵԽԽՎ-ի հետագա զարգացման, Հայաստանի հետ համագործակցության և Հայաստանը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև որպես կապող օղակ ներկայացնելու հանգամանքը: «Ըստ էության, խոսվում էր մեր երկրի թե քաղաքական, թե տնտեսական պոտենցիալի մասին և այդ պոտենցիալը համընդհանուր բարեկեցությանը ծառայեցնելու մեր քաղաքականության մասին»,-եզրափակեց Մելիք-Շահնազարյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում