Երկու աշակերտ ունեցող Մեծաձորի դպրոցի լուծարման առաջարկը ստացվել է մարզպետարանից. Լոքյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ Մեծաձորի հիմնական դպրոցը լուծարվեց՝ հիմք ընդունելով դպրոցի աշակերտների թվի նվազումը: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ դպրոցը լուծարելու առաջակը ստացվել է մարզպետարանից:
«Մեծաձորի հիմնական դպրոցում աշակերտների թիվն ընդամենը 2 է, ուսուցիչների, վարչական և սպասարկման անձնակազմը՝ 9: «Դպրոցում բնականոն հանրակրթական ուսուցում իրականացնելուն խոչընդոտ է հանդիսանում աշակերտների թվի նվազումը, որը հանգեցնում է դասարանների ոչ լիարժեք կոմպլեկտավորմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը: Դպրոցի լուծարմամբ աշակերտների ուսուցումը հնարավոր կլինի կազմակերպել Վերին Բազմաբերդի հիմնական դպրոցում: Դպրոցների միջև եղած հեռավորությունը շուրջ 3,5 կմ է: Տարեկան տնտեսված գումարի չափը կկազմի շուրջ 13 մլն դրամ: