Սպորտ

Ժամանակն է հավաքականը թարմացնել. Ռաֆայել Վահանյան 

2 րոպեի ընթերցում

Ժամանակն է հավաքականը թարմացնել. Ռաֆայել Վահանյան 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի լեգենդ, Եվրոպայի և աշխարհի թիմային առաջնությունների չեմպիոն Ռաֆայել Վահանյանի կարծիքով, Հայաստանի տղամարդկանց հավաքականը թարմության կարիք ունի:

«Մենք նոր սերնդից 4 լավ ներկայացուցիչներ ունենք: Մեր երիտասարդ սերնդի ամենատաղանդավոր շախմատիստներից մեկը Հայկն (Հայաստանի 2018 թ. չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը- խմբ.) է: Այս տարի հրաշալի առաջնություն անցկացրեց, և շատ եմ կարևորում, որ հավաքականում կխաղա նոր երիտասարդ շախմատիստ: Հայկն իսկապես իրեն հրաշալի էր զգում ամբողջ առաջնության ընթացքում: Մեր նոր սերունդը լավ է, բայց առաջախաղացման տեղ ունեն դեռ: Շատ կուզենայի, որ Հայկի հետ միասին Մանուէլ Պետրոսյանը, Արամ Հակոբյանը կամ Շանթ Սարգսյանը ևս լինեին հավաքականում, քանի որ մի քանի տարի անց մենք ուժեղ թիմ կունենայինք: Ժամանակն է հավաքականը թարմացնել»-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Վահանյանը:

Տղամարդկանց պայքարում Հայաստանի 2018 թ. չեմպիոն դարձավ 18-ամյա Հայկ Մարտիրոսյանը: Հայկը Հայաստանի առաջնությունների պատմության մեջ երկրորդ երիտասարդ չեմպիոնն է (ամենաերիտասարդ չեմպիոնը Գաբրիել Սարգսյանն է, ով այդ կոչումը նվաճել է 17 տարեկանում): Երկրորդ տեղում Ռոբերտ Հովհաննիսյանն էր, երրորդում՝ Արման Փաշիկյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում