Սպորտ

Ռոբերտ Հովհաննիսյանը գոհ է Հայաստանի առաջնությունում իր գրանցած արդյունքից 

2 րոպեի ընթերցում

Ռոբերտ Հովհաննիսյանը գոհ է Հայաստանի առաջնությունում իր գրանցած արդյունքից 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի առաջնության փոխչեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը գոհ է առաջնությունում իր գրանցած արդյունքից:

«Առաջնության մեկնարկը շատ լավ էր ինձ համար: 3 անընդմեջ հաղթանակներ տոնեցի: Սակայն հետո տեմպը գցեցի: Ընդհանուր առմամբ լավ էի խաղում մինչև վերջին տուրերը: Պարզապես ստացվեց այնպես, որ Հայկը (Մարտիրոսյան-խմբ.) ևս մի քանի պարտիաներում հաղթանակներ տոնեց: Վերջին տուրերում, երբ հավասար միավորներ ունեինք, ինձ պետք էր հաղթանակներ տանել, քանի որ նրա լրացուցիչ միավորներն ավելի բարձր են: 9-րդ տուրում պարզապես լավ չխաղացի: Իսկ վերջին տուրում, երբ ձգտում էի ամեն կերպ հաղթել, միայն սկզբնախաղը լավ ստացվեց: Լավ դիրք չստացա և որոշեցի բավարարվել ոչ-ոքիով, քանի որ պարտվելու դեպքում կլինեի երրորդը»-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:

Վերջինիս խոսքով` Հայաստանի նոր չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը մեծ տաղանդի տեր հեռանկարային շախմատիստ է: Հովհաննիսյանն առաջիկայում պատրաստվում է մի լավ հանգստանալ, Եվրոպայի անհատական առաջնությանը մասնակցելու ծրագրեր ունի:

Տղամարդկանց պայքարում Հայաստանի չեմպիոն դարձավ 18-ամյա Հայկ Մարտիրոսյանը: Հայկը Հայաստանի առաջնությունների պատմության մեջ երկրորդ ամենաերիտասարդ չեմպիոնն է (ամենաերիտասարդ չեմպիոնը Գաբրիել Սարգսյանն է, ով այդ կոչումը նվաճել է 17 տարեկանում): Երկրորդ տեղում Ռոբերտ Հովհաննիսյանն էր, իսկ եռյակի վերջում՝ Արման Փաշիկյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում