Սպորտ

Դժվար առաջնություն ստացվեց ինձ համար. Մարիա Կուրսովա 

1 րոպեի ընթերցում

Դժվար առաջնություն ստացվեց ինձ համար. Մարիա Կուրսովա 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի 2018 թվականի չեմպիոն Մարիա Կուրսովայի կարծիքով, առաջնությունն անցավ լարված պայքարում:

«Ես, իհարկե, շատ գոհ եմ այս արդյունքից: Հայաստանի այս առաջնությունը բավականին ուժեղ կազմ էր հավաքել: Ինձ համար ուրախալի էր նաև խաղացած պարտիաների որակը: Իհարկե, տրամադրվել էի և առավելագույնին էի ձգտում, բայց ամեն ինչ հնարավոր էր առաջնության ընթացքում: Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, որ հեշտ հաղթանակ էր, սակայն դժվար առաջնություն ստացվեց ինձ համար: Ամբողջ առաջնության ընթացքում լարվածություն կար»-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Կուրսովան:

Կանանց առաջնության առաջին հորիզոնականը 7.5 միավորով զբաղեցրեց Մարիա Կուրսովան, 6 միավոր վաստակած Սիրանուշ Ղուկասյանը դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Լիլիթ Գալոյանը և Աննա Սարգսյանը 5-ական միավորով կիսեցին 3-4-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո բրոնզե մեդալակիր ճանաչվեց Գալոյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում