Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը իր խաղով և տեսակով շատ օգտակար կլինի Հայաստանի հավաքականին. Լպուտյան 

2 րոպեի ընթերցում

Հայկ Մարտիրոսյանը իր խաղով և տեսակով շատ օգտակար կլինի Հայաստանի հավաքականին. Լպուտյան 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի կարծիքով, Հայաստանի նոր չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը նոր ուժ կլինի հավաքականի կազմում:

«Հայկից սպասելիքները շատ մեծ են: Դեռևս նախորդ տարի նա կարող էր դառնալ Հայաստանի չեմպիոն: Շատերիս համար սպասելի էր Հայկի այս հաղթանակը: Նա իր խաղով և տեսակով շատ օգտակար կլինի Հայաստանի հավաքականին: Հայաստանի այս առաջնությունն ընթացավ լարված պայքարում: Մի քանի շախմատիստներ հավակնում էին չեմպիոնի կոչմանը: Տղամարդկանց 78-րդ առաջնությունը որակապես բարձր ստացվեց»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Լպուտյանը:

Տղամարդկանց պայքարում Հայաստանի չեմպիոն դարձավ Հայկ Մարտիրոսյանը: Երկրորդ տեղում Ռոբերտ Հովհաննիսյանն էր, իսկ եռյակն եզրափակեց՝ Արման Փաշիկյանը:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահը խոսեց նաև կանանց առաջնության մասին՝ մասնավորապես փաստելով. «Մարիա Կուրսովան հրաշալի առաջնություն անցկացրեց: Աննա Սարգսյանը, ով բավականին լավ դիրքերում էր, վերջում չդիմացավ լարվածությանը: Եղավ այն, ինչ պատկերացնում էինք»:

Կանանց պայքարում առաջին հորիզոնականը 7.5 միավորով զբաղեցրեց Մարիա Կուրսովան, 6 միավոր վաստակած Սիրանուշ Ղուկասյանը դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Լիլիթ Գալոյանը և Աննա Սարգսյանը 5-ական միավորով կիսեցին 3-4-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո բրոնզե մեդալակիր ճանաչվեց Գալոյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում