Ալեքսանդր Մարկարովն Արմեն Սարգսյանին համարում է հայաստանյան շատ քաղաքական ուժերի կողմից ընդունելի թեկնածու

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը կարծում է, որ իշխող Հանրապետական կուսակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրել է այն նկատառումով, որ վերջինս անհրաժեշտության դեպքում կկարողանա երկխոսություն ձևավորել տարբեր քաղաքական ուժերի, ինչպես նաև հանրության և իշխանության միջև: Նա այն կարծիքին է, որ Արմեն Սարգսյանն այն թեկնածուն է, ում օգտին կարող է քվեարկել ոչ միայն քաղաքական մեծամասնությունը, այլ նաև խորհրդարանում ներկայացված այլ քաղաքական ուժեր: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ալեքսանդր Մարկարովը, անդրադառնալով ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու իշխող Հանրապետական կուսակցության որոշմանը, նշեց, որ Արմեն Սարգսյանը համապատասխանում է այն պատկերացումներին, որ ձևավորվել էին Հանրապետական կուսակցության շրջանակներում այս պաշտոնին հավակնող թեկնածուի վերաբերյալ:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունն անցում է կատարել կառավարման խորհրդարանական համակարգի, փոփոխության են ենթարկվում նախագահի լիազորությունները և ընտրության գործընթացն ու կարգը` պարզ է, որ կան ֆորմալ սահմանադրական պահանջներ, որոնք ներկայացված են նախագահի թեկնածուի համար, ինչպես նաև յուրաքանչյուր կուսակցություն ինքը ունի իր պատկերացումը, թե ինչ չափանիշների պետք է համապատասխանի այն թեկնածուն, որին պատրաստվում է առաջադրել: Մասնավորապես, Հանրապետական կուսակցությունը կարծում էր, որ այդպիսի թեկնածուն պետք է լինի հայտնի անձ քաղաքականության մեջ, սակայն միևնույն ժամանակ վեր լինի տարբեր նեղ քաղաքական շահերից, պետք է միջազգայնորեն հայտնի լինի և պետք է ունենա կառավարման փորձ: Ելնելով այդպիսի դիրքորոշումից և նպատակասլացությունից` կատարվում էր պոտենցիալ թեկնածուների որոնումը, որոնք հետագայում կարող էին առաջադրվել տվյալ կուսակցության կողմից: Արմեն Սարգսյանը համապատասխանում է այն պատկերացումներին, որոնք ձևավորվել էին Հանրապետական կուսակցության պատկերացումներին այս պաշտոնին հավակնող թեկնածուի վերաբերյալ»,- ասաց քաղաքագետը:

Մարկարովի գնահատմամբ` ՀՀԿ-ն նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրել է` ելնելով այն հանգամանքից, որ Արմեն Սարգսյանն անձ է, ով հայտնի է ՀՀ-ում քաղաքականության մեջ և միաժամանակ ընդունելի է ոչ միայն քաղաքական մեծամասնության կողմից, այլ նաև հանդես է գալու որպես թեկնածու, ում օգտին կարող են քվեարկել խորհրդարանում ներկայացված այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: «Դրա հետ զուգահեռ` նրան առաջադրում են որպես մարդ, ով ունի քաղաքականության մասնակցելու փորձ, անհրաժեշտության դեպքում կարող է ձևավորել երկխոսություն տարբեր քաղաքական ուժերի միջև, հանրության և իշխանության միջև, մարդ, ով կկարողանա իրականացնել ներկայացուցչական գործընթացները, ինչպես Հայաստանում այնպես էլ Հայաստանից դուրս»,- ընդգծեց Մարկարովը:

Քաղաքագետը հատկանշական է համարում այն հանգամանքը, որ Արմեն Սարգսյանը ժամանակ է խնդրել,որպեսզի հանդիպումներ ունենա Հայաստանի քաղաքական ուժերի, Արցախի ղեկավարության և հայկական սփյուռքի կառույցների հետ: Ալեքսանդր Մարկարովի խոսքով` սա ցույց է տալիս, որ Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնում իր պոտենցիալ առաջադրումը դիտարկում է ոչ միայն գործառույթ, որը իր մեջ ներառում է միայն ծառայություն Հայաստանի Հանրապետությանը, այլ գործառույթ, որը ներառում է Հայաստանը, Արցախն ու սփյուռքը:

Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի պաշտոնի համար ՀՀԿ-ի թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ, Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն հունվարի 19-ին նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել նրա հետ:

Հայերեն English Русский

Էստոնիայում զինված պահպանության տակ են վերցրել էլեկտրաէներգետիկայի օբյեկտները

Սաուդյան Արաբիան մարտին կտրուկ կբարձրացնի նավթի գները ԱՄՆ-ի, Ասիայի և Եվրոպայի համար

Հայաստանից արտահանվող ապրանքները նույնականացման թվային միջոցներով կդրոշմավորվեն

ՀԱՊԿ երկրների խորհրդարանների հանձնաժողովների ղեկավարները կհանդիպեն փետրվարի 7-ին

ԱՄՆ իշխանությունները դադարեցրել են մի շարք խոշորագույն լրատվամիջոցների ֆինանսավորումը

Խոշոր ջերմատնային տնտեսություններ հիմնել ցանկացող շահառուներին մինչև 15 մլրդ դրամ սուբսիդավորվող վարկ կտրամադրվի

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանու մրցակիցները հայտնի են

Հայաստանից 2024 թվականին արտահանվել է ջերմոցային տնտեսությունների՝ 118,5 մլն դոլարի արտադրանք. Գևորգ Պապոյան

Հայաստանի ԱԺ փոխնախագահը Նիդեռլանդների դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ-ԵՄ համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը

Մարտի 30-ից կգործարկվեն Լոնդոն-Թբիլիսի-Լոնդոն ուղիղ չվերթեր