Սպորտ

Փարհամ Մաղսուդլուն՝ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի հաղթող 

1 րոպեի ընթերցում

Փարհամ Մաղսուդլուն՝ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի հաղթող 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի շրջանակում անցկացվող շրջանային մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իրանը ներկայացնող գրոսմայստեր Փարհամ Մաղսուդլուն և Ռուսաստանը ներկայացնող միջազգային վարպետ Կլիմենտի Սիչովը 9 հնարավորից վաստակեցին 6.5-ական միավոր և կիսեցին 1-2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո մրցաշարի հաղթող հռչակվեց Մաղսուդլուն, իսկ Սիչովին բաժին հասավ արծաթե պարգևը: Հայաստանը ներկայացնող Արամ Հակոբյանը և Լեհաստանի ներկայացուցիչ Լուկաշ Յարմուլան 6-ական միավորով բաժանեցին 3-4-րդ հորիզոնականները: Ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ բրոնզե պարգևին արժանացավ Հակոբյանը: Նման բարձր արդյունքի շնորհիվ Հակոբյանը լրացրեց գրոսմայստերի նորմա և 18 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը. այն այժմ կազմում է 2497:

Նշենք նաև, որ այստեղ լրացված նորման 2-րդն է Արամի համար, և ևս մեկը լրացնելու պարագայում նրան կշնորհվի գրոսմայստերի տիտղոս: Մրցաշարում գրոսմայստերի նորմա լրացրեցին նաև Կլիմենտի Սիչովը և Լուկաշ Յարմուլան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում