Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը դարձել է Բրազիլիայի չեմպիոն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը դարձել է Բրազիլիայի շախմատի չեմպիոն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանը Բրազիլիայի առաջնության 3 ամենաբարձր վարկանիշային ունեցող շախմատիստներից է: 7 հնարավորից հավաքելով 6 միավոր՝ հայազգի գրոսմայստերը դարձել է առաջնության հաղթող` արժանանալով 1300 ԱՄՆ դոլար պարգևի:
Բրազիլիայի շախմատի առաջնությունը բաց մրցաշար է, և դրան մասնակցում էին շախմատիստներ Պարագվայից և Ճապոնիայից:
Կարդացեք հոդվածը` English