Հայաստանի խորհրդարանը ճանաչեց եզդիների ցեղասպանությունը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանը ճանաչեց 2014թ. Իրաքի տարածքում ահաբեկչական խմբավորումներից կողմից եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին հայտարարության նախագծին կողմ քվեարկեց 91, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:

«Արմենպրես»-ն ընթերցողին է ներկայացնում հայտարարության ամբողջական տեքստը.

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը,

ՎերահաստատելովՀայաստանի Հանրապետության հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանությանը, Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությամբ սահմանված նպատակներին եւ սկզբունքներին,

ԿարեւորելովՑեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիայի դրույթների կիրառմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը,

Կարեւորելովազգային եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքները հարգելու գործում միջազգային իրավունքով ամրագրված պետությունների պարտականությունը,

Ընդգծելովցեղասպանությունների եւ մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների կանխման ուղղությամբ պայքարելու Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի հանձնառությունը,

Հաշվի առնելովՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2170 (2014) բանաձեւը, միջազգային կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների բազմաթիվ հաղորդումները՝

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ՈՐ՝

Ճանաչում եւ խստորեն դատապարտում էահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանությունը,

Խստորեն դատապարտում էահաբեկչության բոլոր դրսեւորումները եւ ծայրահեղական գաղափարախոսությունը, ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ էթնիկ, ազգային, քաղաքական կամ կրոնական պատկանելությունից ելնելով թիրախավորված գործողությունները` նրանց նկատմամբ խոշտանգումներն ու անմարդկային, դաժան վերաբերմունքը, բռնի տեղահանումը, կանանց, աղջիկների եւ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունները, քաղաքացիական, կրթական, բժշկական եւ հասարակական նշանակություն ունեցող այլ օբյեկտների դիտավորյալ թիրախավորումը, կրոնական եւ պատմական նշանակություն ունեցող շինությունների ոչնչացումը,

Հայտնում էայս կապակցությամբ իր համերաշխությունն Իրաքի ժողովրդին եւ պետությանը,

Կոչ է անումմիջազգային հանրությանը միջազգային կառուցակարգերի միջոցով հետաքննել կատարված հանցագործությունները, հետապնդել եւ պատասխանատվության ենթարկել միջազգային հանցագործություններ կատարած անձանց,

Կոչ է անումմիջազգային հանրությանը ձեռնարկելու միջոցներ եզդի բնակչության անվտանգությունն ու պաշտպանությունը ապահովելու, նրանց մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար, ինչպես նաեւ գործադրել բոլոր հնարավոր ջանքերը ապագայում մարդու իրավունքների նման խախտումները կանխելու, բացառելու եւ վերացնելու համար:

Հայերեն العربية English Русский

ՀՀ ԱԺ նախագահը Շաքիում ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը որակել է հանցագործություն

Հյուսիսկորեացի ռազմագերիների փոխանցումը հրապարակելու համար Կիևը ներողություն է խնդրել Սեուլից, սակայն այն բավարար չէ. ԱԳՆ

Ազատանի սաների գոբելեն աշխատանքները ներկայացվել են Շիրակի մարզպետարանում

TRIPP–ի իրագործումը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի ողջ տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու. վարչապետը ներկա է գտնվել «ՀՀ-ՄԹ բիզնես համաժողով 2026»-ին

ՀՀ ՄԻՊ-ի հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել Երևանի երեխայի խնամքի կենտրոն

Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հոկտեմբերի 7-ի տարելիցին ընդառաջ կոչ է արել հրադադար հաստատել Գազայում

Դահլիճից դուրս կշպրտենք․ Ռուբինյանը նիստը խաթարելու մասին

Գուսանագյուղում վերանորոգվել է համայնքային դահլիճը

ԱԺ նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև հրմշտոց է տեղի ունեցել