Կարծիքներ

Ադրբեջանագետը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումների ինտեսիվությունը խաղաղության պահպանման գործոն է համարում

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանագետը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումների ինտեսիվությունը խաղաղության պահպանման գործոն է համարում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում գալիք նախագահական ընտրությունների ֆոնին բավական հետաքրքիր ներքաղաքական վերադասավորումներ են տեղի ունենում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանն ասաց, որ վերջերս Ադրբեջանում փոխվեց հարկերի նախարարը: «Ադրբեջանում նախիջեւանյան կլանը շարունակում է վերահսկել պաշտպանական ոլորտը, մասնավորապես այդ կլանի ամենահզոր ներկայացուցիչներից է Քեմալադդին Հեյդարովը, ով արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնն է զբաղեցնում»,-ասաց ադրբեջանագետը:

Անդրադառնալով շփման գծում տիրող իրավիճակին՝ Տաթեւիկ Հայրապետյանն ասաց, որ շփման գծում խաղաղության պահպանման գործում մեծ նպաստ ունեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումները: «Մամեդյարովի եւ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը կկայանա հունվարի կեսերին: Վերջինը կայացել էր դեկտեմբերին` Վիեննայում: Այս հանդիպումների ինտենսիվությունը շատ կարեւոր է: Իրական բանակցային գործընթացի թեեւ չկա, բայց կանխվում են պատերազմական գործողությունները»,-ասաց նա՝ հավելելով, որ հետազոտությունները ցույց են տալիս, որ այն փուլերում, երբ հանդիպումներ չեն լինում, պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծանում է:

Ադրբեջանի նախագահական ընտրությունները կանցկացվեն2018 թվականի հոկտեմբերի 17-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում