Տնտեսություն

Սերժ Սարգսյանն ԱԺ ղեկավարությանն առաջարկել է առանձին ապրանքների գնաճի վերաբերյալ լսումներ կազմակերպել

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանն ԱԺ ղեկավարությանն առաջարկել է առանձին ապրանքների գնաճի վերաբերյալ լսումներ կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային ժողովի ղեկավարությանն առաջարկել է խորհրդարանական լսումներ կազմակերպել առանձին ապրանքատեսակների գնաճի և դրա հետևանքների մեղմման լուծումների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ հանդիպմանը ՀՀ Նախագահը հիշեցրել է, որ մի քանի օր առաջ խորհրդակցություն էր հրավիրել առանձին ապրանքատեսակների գնաճի և դրա հետևանքների մեղմման լուծումների շուրջ:

«Խորհրդարանը պետք է իր ձեռքը պահի երկրի զարկերակի վրա, և սա բնական է: Ազգային ժողովն արդեն մի քանի ուշագրավ խորհրդարանական լսումներ է անցկացրել, և գուցե արժե նաև այս հարցի շուրջ նման լսումներ կազմակերպել, որպեսզի հարցը հանգամանորեն հրապարակավ քննարկվի, և մարդիկ տեսնեն իրողությունները: Ինքներդ տեսեք նպատակահարմարությունը, բայց կարծում եմ, որ օգտակար կարող է լինել»,- ասել է ՀՀ Նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում