Սպորտ

Արտաշես Մինասյանը հաղթանակ տոնեց Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 3-րդ տուրում 

1 րոպեի ընթերցում

Արտաշես Մինասյանը հաղթանակ տոնեց Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 3-րդ տուրում 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացան Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 3-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շրջանային մրցաշարի 5 պարտիաներից միայն մեկն ունեցավ հաղթական ավարտ. մրցաշարի ամենափորձառու և տիտղոսակիր շախմատիստ Արտաշես Մինասյանը հաղթանակ տոնեց գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանի նկատմամբ: Տուրի կենտրոնականմրցախաղում Ռուսաստանը ներկայացնող միջազգային վարպետ Կլիմենտի Սիչովը պարտիայի ամբողջ ընթացքում ուներ մեծ առավելության մրցաշարի առաջատար Փարհամ Մաղսուդլուի նկատմամբ, սակայն ժամանակի սղության պատճառով վերջնամասում վրիպեց, և պարտիան ավարտվեց հաշտությամբ: Ոչ-ոքի արդյունք գրանցվեց նաև Արամ Հակոբյան-Արման Միքայելյան,Վոլոդիմիր Վետոշկո-Լուկաշ Յարմուլա ևՆիկիտա Մորոզով-Վադիմ Մոիսեենկո պարտիաներում:

Կայացած երեք տուրից հետո մրցաշարային աղյուսակը 2.5 միավորով միանձնյա գլխավորում է Իրանը ներկայացնող գրոսմայստեր Փարհամ Մաղսուդլուն: Առաջատարից կես միավորով հետ են մնում երեք շախմատիստ՝ Հայաստանը ներկայացնող Արամ Հակոբյանը, ռուսաստանցի Կլեմենտի Սիչովը և Լեհաստանի պատվիրակ Լուկաշ Յարմուլան: Արտաշես Մինասյանը վաստակել է 1, իսկ Հովիկ Հայրապետյանը և Արման Միքայելյանը՝ կեսական միավոր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում