Սպորտ

Շախմատի Հայաստանի առաջնությունների անդրանիկ տուրի զույգերը հայտնի են

1 րոպեի ընթերցում

Շախմատի Հայաստանի առաջնությունների անդրանիկ տուրի զույգերը հայտնի են

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ շախմատի Հայաստանի տղամարդկանց 78-րդ եւ կանանց 73-րդ առաջնությունների վիճակահանությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումային առաջին օրը կանանց մրցաշարում միմյանց դեմ կմրցեն Մարի Գևորգյան-Աննա Խաչատրյան, Մարիա Կուրսովա-Սոնա Ասատրյան, Նարե Առաքելյան-Լիլիթ Գալոյան, Մարիամ Մկրտչյան-Աննա Սարգսյան, Սիրանուշ Ղուկասյան-Սուսաննա Գաբոյան զույգերը:

Տղամարդկանց պայքարում առաջին տուրի զույգերը կկազմեն Տիգրան Պետրոսյան-Շանթ Սարգսյան, Հովհաննես Գաբուզյան-Արման Փաշիկյան, Զավեն Անդրիասյան-Կարեն Գրիգորյան, Հայկ Մարտիրոսյան-Մանուել Պետրոսյան, Սամվել Տեր-Սահակյան-Ռոբերտ Հովհաննիսյան:

Շախմատի Հայաստանի տղամարդկանց 78-րդ եւ կանանց 73-րդ առաջնությունները կձգվեն հունվարի 12-ից մինչև հունվարի 20-ը: Այս տարի Հայաստանի առաջնությունում ամենաբարձր վարկանիշն ունի Տիգրան Պետրոսյանը (2606): Կանանց մրցաշարին մասնակցում է 10 շախմատիստ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում