ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց եզդիների նկատմամբ ցեղասպան գործողությունների դատապարտման նախագծին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 11-ին հրավիրած նիստում քննարկեց «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների դատապարտման մասին» հայտարարության նախագիծը: Ինչպես ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նույն օրը գումարված նիստում, այստեղ եւս որպես հիմնական զեկուցող հանդես եկավ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը՝ ընդգծելով, որ շրջանառության մեջ դրված նախագծում կոնկրետ գործողություններ կատարելու առաջարկություններ են արված:

«Սա եզդի ժողովրդի նկատմամբ պետության, պետականության վերաբերմունք է։ Մենք բոլոր քաղաքական ուժերին կոչ ենք արել միանալու այս նախագծի վերաբերյալ հայտարարությանը, որովհետև սա հայ ժողովրդի յուրաքանչյուր զավակի մոտեցումն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա՝ հիշեցնելով, որ Հյուսիսային Իրաքում եզդիների եւ քրիստոնյաների նկատմամբ ցեղասպան գործողությունները ինչ-որ առումով դեռեւս շարունակվում են։

ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ սա շատ կարեւոր նախաձեռնություն է, եւ այս հարցը դեռեւս նախորդ գումարման խորհրդարանում էր բարձրացվել: Նա ընդգծեց, որ անհասկանալի է, թե ինչու հարցը տեղափոխվեց մի քառօրյա նիստից մյուսը եւ այդպես էլ չընդունվեց: «Եթե քաղաքական մեծամասնության խմբակցությունում կգաք կոնսենսուսի՝ ամրագրելու այն, ինչ միջազգային բազմաթիվ կառույցներ ճանաչել են որպես ցեղասպանություն, «Ծառուկյան» խմբակցությունը դա կպաշտպանի»,- նշեց նա։

ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ հատկանշական համարեց այն, որ ցեղասպանության ենթարկված հայ ժողովուրդը բարոյական եւ քաղաքական պարտավորվածություն ունի հանդես գալու ցեղասպանությունների դատապարտման դիրքերից։

Ինչպես ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, այդպես էլ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց հայտարարության նախագծին, որը կընդգրկվի ԱԺ նիստերի օրակարգում:

Հայերեն العربية English

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում