Սպորտ

Սերգեյ Մովսեսյանը հեռացել է շախմատի հավաքականից

1 րոպեի ընթերցում

 Սերգեյ Մովսեսյանը հեռացել է շախմատի հավաքականից

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց ընտրանու անդամ Սերգեյ Մովսեսյանը հեռացել է հավաքականից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը:

«Սերգեյը որոշեց մեկ տարի դադար վերցնել: Այս որոշումը կապված է Եվրոպայի առաջնությունում անհաջող խաղի, ինչ-որ տեղ նաև ընտանիքի կողքին լինելու հետ, քանի որ նա որդի է ունեցել»,-ասաց Անդրիասյանը:

Սերգեյ Մովսեսյանը շախմատի հավաքականի կազմում խաղում է 2010 թվականից: Հայաստանի հավաքականի կազմում՝ 40-րդ շախմատային օլիմպիադայի (2012) և 8-րդ շախմատի համաշխարհային առաջնության (2011) հաղթող է։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում