Սպորտ

Կայացան Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 1-ին և 2-րդ տուրերը 

1 րոպեի ընթերցում

Կայացան Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 1-ին և 2-րդ տուրերը 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացան Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 1-ին և 2-րդ տուրերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հուշամրցաշարի շրջանակում անցկացվում են 6 մրցաշար՝ 5 պատանեկան և մեկ շրջանային: Ընդհանուր առմամբ, մրցաշարերին մասնակցում ենՀայաստան, Ռուսաստանը, Թուրքմենստանը, Ուկրաինան, Լեհաստանը, Իրանը և Մոլդովան ներկայացնող 750 շախմատիստ: Շրջանային մրցաշարի մասնակիցների միջին գործակիցն է 2502: Կայացած երկու տուրից հետո շրջանային մրցաշարի աղյուսակը 2 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստ, Իրանը ներկայացնող գրոսմայստեր Փարհամ Մաղսուդլուն, ով առաջին տուրում հաղթել է Վադիմ Մոիսեենկոյին, իսկ երկրորդում ուժեղ է գտնվել Նիկիտա Մորոզովից:

Առաջատարից կես միավորով ետ են մնում երեք շախմատիստ՝ Հայաստանը ներկայացնող Արամ Հակոբյանը, Ռուսաստանի ներկայացուցիչ Կլիմենտի Սիչովը և լեհ Լուկաշ Յարմուլան: Մրցաշարին մասնակցող մեր մյուս երեք պատվիրակները հաջող չեն մեկնարկել. Հովիկ Հայրապետյանը վաստակել է 0.5 միավոր, իսկ Արտաշես Մինասյանը և Արման Միքայելյանը իրենց ակտիվում դեռ միավորներ չունեն:

Այսօր կկայանա մրցաշարի 3-րդ տուրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում