Նախորդ տարվա դեկտեմբերին գրանցվել է շաքարավազի, ձկնամթերքի գնանկում, մսամթերքի, մրգի ու բանջարեղենի գնաճ 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախորդ տարվա դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է շաքարի և շաքարավազի 1.7-0.3 տոկոս գնանկում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մասնագետների կատարած դիտարկումները հանրապետության 9 քաղաքներում: Համաձայն ուսումնասիրության` մայրաքաղաքում շաքարի և շաքարավազի գները նվազել են 0.3 տոկոսով:

2017-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ գնանկում է արձանագրվել նաև ձկան և ծովամթերքի ապրանքախմբում` կազմելով 0.3 տոկոս: Մինչդեռ 2016 թվականի դեկտեմբերի համեմատ նախորդ տարեվերջին այս ապրանքախմբում արձանագրվել է 24.8 տոկոս գնաճ: Հանրապետության դիտարկված 3 քաղաքներում 2017 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ձկնամթերքի գները նվազել են 2.1-0.2 տոկոսով (մայրաքաղաքում ձկնամթերքի գների մակարդակը նվազել է 0.7 տոկոսով), 7-ում արձանագրվել է 0.1-1.6 տոկոս գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

2017 թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է սուրճի, թեյի և կակաոյի, ոչ ալկոհոլային խմիչքի՝ 0.5 տոկոս, հացաբուլկեղենի և ձավարեղենի՝ 0.4 տոկոս, յուղերի և ճարպերի՝ 0.2 տոկոս գնանկում:

Ինչ վերաբերում է գնաճ արձանագրած ապրանքախմբերին, հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017 թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, բանջարեղենի գներն աճել են 21.9-36.2 տոկոսով, մրգինը` 0.4-15.3 տոկոսով, կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում` 1.5-4.3 տոկոսով, ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Ընդհանուր առմամբ` 2017թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.6 տոկոս գնաճ, ինչին մեծապես նպաստել է մրգի և բանջարեղենի, համապատասխանաբար, 4.3 և 25.1 տոկոս գնաճը:

Հայերեն English Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը