Տնտեսություն

Համաշխարհային բանկը 2018-ին Հայաստանի ՀՆԱ-ի 3.8 տոկոսանոց աճ է կանխատեսում

1 րոպեի ընթերցում

Համաշխարհային բանկը 2018-ին Հայաստանի ՀՆԱ-ի 3.8 տոկոսանոց աճ է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկը 2018-ին Հայաստանի տնտեսական աճի 3.8 տոկոսանոց աճ է կանխատեսում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այն ամրագրված է Համաշխարհային բանկի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» 2018 թվականի զեկույցում: Հաջորդ երկու տարիների համար ՀԲ-ն Հայաստանի տնտեսական աճը կանխատեսում է 4 տոկոսի սահմանում:

Մասնագետները 2018-2020թթ. տնտեսական աճի ամրապնդումը մի շարք երկրներում, այդ թվում` Հայաստանում, կապում են հումքային ապրանքների գների ամրապնդման և ներքին պահանջարկի ու դրամային փոխանցումների ավելացման հետ:

Համաշխարհային բանկը 2018-ին Ադրբեջանի համար կանխատեսում է 0.9, Թուրքիայի համար 3.5, Վրաստանի համար 4.2, Բելառուսի` 2.1, Ղազախստանի` 2.6, Ռուսաստանի` 1.7, Ուկրաինայի համար 3.5 տոկոս տնտեսական աճ:

2018 թվականի պետական բյուջեով Հայաստանում տնտեսական աճը նախատեսված է 4.5 տոկոսի չափով:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում