1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ի ժամը 19:00-ի դրությամբՍոթք-Քարվաճառավտոճանապարհին ևՎարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Հունվարի 8-9-ը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-11-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են թույլ տեղումներ, տեղ-տեղ՝ մառախուղ:
Նախարարությունը բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ԱԻՆ-ի պաշտոնական կայքից, Վրաստանի ներքին գործերի նախարարության ԱԻ դեպարտամենտից ևՌԴԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետությանգլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայնՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացէ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: