Սպորտ

Մեկնարկում է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը 

1 րոպեի ընթերցում

Մեկնարկում է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը 

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկում է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է շախմատի ֆեդերացիան: Հուշամրցաշարի շրջանակում կանցկացվի 6 մրցաշար՝ 5 պատանեկան և մեկ շրջանային: Մրցաշարերին կմասնակցեն Հայաստանը, Ռուսաստանը, Թուրքմենստանը, Ուկրաինան, Լեհաստանը, Իրանը և Մոլդովան ներկայացնող 750 շախմատիստ: Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը աշխարհում անցկացվող խոշորագույն պատանեկան մրցաշարերից մեկն է մասնակիցների թվով: Մասնակիցների միջին գործակիցն է 2502:

Իսկ շրջանային մրցաշարին կմասնակցեն 10 շախմատիստ, այդ թվում՝ 5 գրոսմայստեր և 5 միջազգային վարպետ: Շրջանային մրցաշարի մասնակիցների թվում է կրկնակի Օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ չեմպիոն, Հայաստանի վեցակի չեմպիոն, գրոսմայստեր Արտաշես Մինասյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում