Հասարակական

2017-ին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 21 տոկոսով

1 րոպեի ընթերցում

2017-ին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 21 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում 2017 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ գրանցվել է 2 մլն495 հազար 5 հարյուր մարդ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 21 տոկոսով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։

«2017 թվականը բավականին ակտիվ տարի էր, որը լի էր մի շարք իրադարձություններով։ Այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ ուղևորահոսքը մեր օդանավակայաններում անցել է 2,5 մլն շեմը, որն անցյալ տարվա համեմատ շուրջ 21 տոկոսով ավելին են»,- նշեց Սերգեյ Ավետիսյանը։

Նրա խոսքով Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը եղել է 100 հազար մարդ։

2016 թվականին Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում գրանցվել էր ռեկորդային ցուցանիշ՝ ուղևորահոսքը հատել էր 2 մլն շեմը՝ կազմելով 2 մլն117 հազար 961 մարդ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում