Սպորտ

Մեկնարկում են արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունները 

1 րոպեի ընթերցում

Մեկնարկում են արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունները 

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկում ենարագ և կայծակնային շախմատի տղամարդկանց և կանանց աշխարհի առաջնությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց առաջնությունում Հայաստանը ներկայացնում են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը և Սերգեյ Մովսեսյանը: Կանանց մրցաշարին կմասնակցեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը և Մարիա Գևորգյանը:

Արագ շախմատի 1-5-րդ տուրերը կկայանան դեկտեմբերի 26-ին: Արագ շախմատի մրցաշարը բաղկացած է 15 տուրից: Կայծակնայինը` 21 տուրից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում