Քաղաքականություն

ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունը և Վրաստանի եվրաասոցացումը չեն թուլացրել երկկողմ տնտեսական համագործակցությունը. Գիորգի Մարգվելաշվիլի

1 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունը և Վրաստանի եվրաասոցացումը չեն թուլացրել երկկողմ տնտեսական համագործակցությունը. Գիորգի Մարգվելաշվիլի

ԹԲԻԼԻՍԻ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը և Վրաստանի կողմից Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը չեն թուլացրել հայ-վրացական տնտեսական համագործակցության մակարդակը: Թբիլիսիում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:

«Ավելին, մենք ունենք տնտեսական համագործակցության, ապրանքաշրջանառության աճ: Պետք է նկատեմ, որ նաև զբոսաշրջության ոլորտում աճ ունենք»,- ինչպես Թբիլիսիից հաղորդում է«Արմենպրես»-ի թղթակիցը՝ նշեց Վրաստանի Նախագահը:

Մարգվելաշվիլին կարևորեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան՝ ընդգծելով, որ դա ևս մեկ առաջընթաց քայլ է երկկողմ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ: «Վստահ եմ, որ մենք կարող ենք ավելի խորացնել համագործակցությունը երկու բարեկամ ժողովուրդների միջև»,- ընդգծեց Վրաստանի նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում