Քաղաքականություն

ՀՀ և Վրաստանի նախագահները կարևորել են զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված մոտեցումների պահպանումը

1 րոպեի ընթերցում

ՀՀ և Վրաստանի նախագահները կարևորել են զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված մոտեցումների պահպանումը

ԹԲԻԼՒՍԻ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան և Վրաստանի նախագահները Հարավային Կովկասում անվտանգության և կայունության համատեքստում կարևորել են միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված և կառուցողական մոտեցումների պահպանումը: Թբիլիսիում կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք միակարծիք ենք, որ հակամարտությունների համապարփակ և երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով, համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում և միայն ու միայն բանակցությունների միջոցով»,- ինչպես Թբիլիսիից հաղորդում է«Արմենպրես»-ի թղթակիցը՝ նշեց ՀՀ Նախագահը:

Նախագահ Սարգսյանը վստահեցրեց, որ Հայաստանը իր բոլոր բանակցությունների ընթացքում մշտապես ջանք է գործադրում ստանալ այնպիսի փաստաթղթեր, հայտարարություններ, բանաձևեր, որոնք որևէ կերպ չեն վնասում Վրաստանի շահերին: «Եվ կարծում եմ, որ թե վրացական, թե հայկական կողմից այսպիսի դիրքորոշման պահպանումը միայն ու միայն օգուտ կարող է բերել մեր ժողովուրդներին»,- ընդգծեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում