Սպորտ

Սարգիս Մկրտչյանը՝ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան առաջնության եզրափակիչ մրցաշարի հաղթող 

2 րոպեի ընթերցում

Սարգիս Մկրտչյանը՝ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան առաջնության եզրափակիչ մրցաշարի հաղթող 

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ավարտվեց Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան առաջնության եզրափակիչ մրցաշարը, որին մասնակցում էին 56 շախմատիստ, այդ թվում՝ երեք ՖԻԴԵ-ի վարպետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:Մրցաշարին մասնակցության իրավունք ունեին 2201 և ավելի ազգային կամ միջազգային վարկանիշ ունեցող, ինչպես նաև կիսաեզրափակիչ մրցաշարում իրավունք ստացած շախմատիստները:

Մրցաշարի արդյունքներով մեկ շախմատիստ իրավունք էր ստանալու մասնակցելու Հայաստանի 79-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարին: Հաղթողի կոչման և կարևորագույն մրցաշարի ուղեգրի համար ընթացավ լարված և անզիջում պայքար: Վերջին տուրից առաջ Սարգիս Մկրտչյանը և Արթուր Դավթյանը վաստակել էին 7-ական միավոր և գլխավորում էին աղյուսակը: Երեք շախմատիստ՝ Տիգրան Սարգսյանը, Արեգ Շմավոնյանը և Գարիկ Մարտիրոսյանը, իրենց ակտիվում ունեին 6-ական միավոր և կիսում էին 3-5-րդ հորիզոնականները: Վերջին տուրում Արթուր Դավթյանի մրցակիցն էր Գարիկ Մարտիրոսյանը, իսկ Սարգիս Մկրտչյանը մրցում էր Տիգրան Սարգսյանի հետ: Վճռորոշ տուրում երկու առաջատարներն էլ պարտություն կրեցին: Արդյունքում՝ Սարգիս Մկրտչյանը, Տիգրան Սարգսյանը, Արթուր Դավթյանը և Գարիկ Մարտիրոսյանը վաստակեցին 7-ական միավոր և կիսեցին 1-4-րդ հորիզոնականները:

Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո մրցաշարի հաղթող դարձավ Սարգիս Մկրտչյանը և նվաճեցՀայաստանի 79-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարի մասնակցության իրավունք: Տիգրան Սարգսյանը դարձավ երկրորդը, իսկ Արթուր Դավթյանը եզրափակեց լավագույն եռյակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում