Տնտեսություն

ԵԱՏՄ-ում վերջին երկու տարիներին Հայաստանը գրանցել է լավագույն արդյունքները. Ղազախստանի դեսպան

2 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ում վերջին երկու տարիներին Հայաստանը գրանցել է լավագույն արդյունքները. Ղազախստանի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած դժվարություններին` ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները արձանագրել են զարգացման դրական դինամիկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրասիական փորձագիտական ակումբի` «ԵԱՏՄ երեք տարիները. նվաճումներ եւ հեռանկարներ» խորագրով ամենամյա ժողովի շրջանակում այս մասին ասաց Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւը:

«Այս տարիների ընթացքում ԵԱՏՄ-ի վերակառուցման եւ ինտեգրացիոն գործընթացները շարունակում են զարգանալ` չնայած որոշ դժվարություններին: Հարկ է նշել, որ բոլոր անդամ երկրների ֆոնին Հայաստանն ամենալավ արդյունքներն է գրանցել ինչպես 2016 թվականին, այնպես էլ 2017-ի դեռեւս վերջնական չամփոփված տվյալներով: Ես նկատի ունեմ տնտեսության աճի դինամիկան, արտահանման դինամիկան՝ ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ այլ երկրներ»,-ընդգծեց դեսպանը:

Դեսպանն առանձնացրեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը` ընդգծելով, որ Հայաստանում այն դեռեւս խորհրդային տարիներին էր լավ զարգանում: «Հայաստանն այդ ոլորտն անպայման պետք է զարգացնի, քանի որ այն կարող է տնտեսության զարգացման խթան հանդիսանալ, դառնալ տնտեսությունների զարգացման առաջատարը դառնալ»,-նշեց Թիմուր Ուրազաեւը:

Դեսպանի համոզմամբ` ԵԱՏՄ-ում համագործակցության հիմքը պետք է լինի անկեղծությունը, պետք է հարկերը չթաքցվեն միմյանցից, քանի որ նույնիսկ չնչին սուտը կարող է անվստահություն առիթ դառնալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում