Տավուշի Ենոքավան գյուղում բացվել է 150 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տավուշի մարզի Ենոքավան գյուղում բացվել է մարզի ամենամեծ արևային կայանը։ Բացման պաշտոնական արարողությանը մասնակցել է ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին SPRING PR ընկերությունից, արևային էլեկտրական կայանն ունի 150 կՎտ դրվածքային հզորություն, որի տարեկան արտադրված էլեկտրաէներգիան կազմում է 208.000 կՎտ ժամ: Գործարկման արդյունքում Արևային էլեկտրական կայանը կխնայի ամսական միջինում 745 հազար ՀՀ դրամ և 7.2 տոննայով կնվազեցնի մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերը: Տավուշի մարզում արևի ինտենսիվությունը կազմում է ավելի քան 1500 կՎտ*ժամ տարեկան 1մ2 մակերեսի վրա, որը 1.5 անգամ ավելին է, քան Եվրոպայում արևի ինտենսիվությունը միջինում:

Տավուշի մարզի ամենամեծ արևային էլեկտրական կայանը տեղակայվել է «Ապագա Ռեզորթ» ակտիվ հանգստի գոտու տարածքում, կայանի ֆինանսավորումը կատարվել է «ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպության կողմից KfW վերականգնվող էներգիայի ֆոնդի միջոցով:

Հայերեն

Արտաշատում բացվել է վերակառուցված ու վերազինված պոլիկլինիկա

Հիմնանորոգվել է Ախուրյան, Կառնուտ, Հովիտ, Բասեն և Ջրառատ բնակավայրերը կապող 14 կմ ճանապարհը

ԱԺ նախագահն ընդդիմությանը կոչ է արել չխոչընդոտել սահմանադրական հանրաքվեին և գլխավորել «Ոչ»-ի շտաբը

«Երևանյան բեսթսելեր». «Մայրական կաթ» գիրքն՝ առաջատար. թարգմանական. հոկտեմբեր, 2026

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

Հայաստանում հիմնվում է ռոբոտաշինության և ֆիզիկական արհեստական բանականության կենտրոն. ARCS-ai-ի նոր նախաձեռնությունը

Իրանի դեմ պատերազմը ԱՄՆ-ի համար արժեցել է 48 միլիարդ դոլար

Մի խոչընդոտեք սահմանադրական հանրաքվեի անցկացմանը. Ռուբինյանը հորդորով դիմեց ընդդիմությանը

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի ցանցն արդեն երրորդ օրն է՝ չի աշխատում. NBC News

Թրամփը համաձայն է Զելենսկու հետ, որ Ուկրաինայի մասին որոշումներն՝ առանց երկրի մասնակցության, անթույլատրելի են