Հրանտ Մելքումայնը զիջել է առաջատարի դիրքը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը շարունակում է ելույթները «Sitges» միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարում կայացել են 7-րդ տուրի պարտիաները: Մելքումյանը կիսել է միավորը միջազգային վարպետ Դան Մատիասի հետ:

Այս տուրից հետո Մելքումյանը զիջել է առաջատարի դիրքը և 5,5 միավորով երկրորդ տեղում է:

4-րդ անգամ անցկացվող մրցաշարին մասնակցում են 43 երկրի 126 շախմատիստ, այդ թվում՝ 26 գրոսմայստեր:

Հայերեն