Սպորտ

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնությունները կմեկնարկեն հունվարի 11-ին 

1 րոպեի ընթերցում

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնությունները կմեկնարկեն հունվարի 11-ին 

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունները կմեկնարկեն 2018 թվականի հունվարի 11-ին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` 2018 թվականիհունվարի 11-23-ը Երեւանում` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը, կանցկացվենՀայաստանի տղամարդկանց 78-րդ եւ կանանց 73-րդ առաջնությունները: Մրցաշարերի բացման հանդիսավոր արարողությունները տեղի կունենան հունվարի 11-ին` ժամը 15:00-ին: Մրցաշարերի առաջին տուրի պարտիաները կմեկնարկեն հունվարի 12-ին ժամը 15:00-ին: Մրցաշարերն անցկացվում են շրջանային մրցակարգով:

Կանոնադրության համաձայն` մրցաշարերում լավագույն արդյունք ցույց տված շախմատիստները կընդգրկվեն ազգային հավաքականների կազմեր:

Տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը, իսկ կանանցը` միջազգային կարգի մրցավար Ջուլիետա Նահատակյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում