Սպորտ

Պրոֆեսիոնալ ռինգում Նարեկ Աբգարյանի հաջորդ մենամարտը կկայանա փետրվարին 

1 րոպեի ընթերցում

Պրոֆեսիոնալ ռինգում Նարեկ Աբգարյանի հաջորդ մենամարտը կկայանա փետրվարին 

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Ռիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Նարեկ Աբգարյանի հաջորդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում կլինի 2018 թվականի փետրվարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հայտարարեց Աբգարյանը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Հաջորդ մենամարտս պրոֆեսիոնալ ռինգում կլինի փետրվարի 10-ին: Հակառակորդս բավականին լուրջ է, բայց նրան և մյուս մրցակիցներին պետք է հաղթենք, եթե ուզում ենք գնալ մեր նպատակի հետևից: Հակառակորդս ԱՄՆ ներկայացուցիչ է: Նա տոնել է 8 հաղթանակ և կրել 2 պարտություն: Ունի նաև փոքր գոտի»,-ասաց մարզիկը:

Նարեկ Աբգարյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 7 մենամարտ, տոնել 7 հաղթանակ, որոնցից 5-ը՝ նոկաուտով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում