Պրոֆեսիոնալ բռնցքամարտը ամեն մի մարզիկի համար չէ. Գոռ Երիցյան
1 րոպեի ընթերցում
![Պրոֆեսիոնալ բռնցքամարտը ամեն մի մարզիկի համար չէ. Գոռ Երիցյան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/12/917010.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Գոռ Երիցյանի կարծիքով, պրոֆեսիոնալ ռինգում ամեն մի մարզիկ չէ, որ կայանում է:
«Պրոֆեսիոնալ ռինգում վերջին մրցակիցս վրացի մարզիկ էր: Հիմնավոր էինք պատրաստվել և լավ մարզավիճակում էինք: Մարտական էինք տրամադրված, մեծ սպասելիքներ ունեինք, և մեր սպասումներն արդարացան: Պրոֆեսիոնալ ռինգում ավելի լավ եմ ինձ զգում, քան սիրողականում էր: Պրոֆեսիոնալ բռնցքամարտը ամեն մի մարզիկի համար չէ: Մենք գտել ենք մեր տեղը, ունենք լավ մարզիչ և միմյանց նկատմամբ մի ընտանիքի պես ենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երիցյանը:
Պրոֆեսիոնալ ռինգում Գոռ Երիցյանն անցկացրել է 4 մենամարտ՝ 4-ում էլ հաղթելով նոկաուտով: