Ռիչարդ Միլսը գոհ է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ տնտեսական հարաբերություններից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը գոհացուցիչ է համարում հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս մակարդակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանն այս մասին հայտարարեց Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կազմակերպված հայ-ամերիկյան գործընկերության եւ բարեկամության 25-րդ հոբելյանական տարվա եզրափակիչ միջոցառման շրջանակում լրագրողների հետ զրույցում:

«Հայ-ամերիկյան հարաբերություններն ամուր են, եւ մենք սերտորեն համագործակցում ենք մի շարք ոլորտներում: Ինձ հատկապես գոհացնում են երկու երկրների միջեւ տնտեսական եւ առեւտրային հարաբերությունները: Հենց վերջերս մենք տվյալներ են ունեցել առ այն, որ վերջին 12 ամիսների ընթացքում Միացյալ Նահանգների հետ առեւտրի ծավալներն աճել են 35 տոկոսով: Առեւտուրը հնարավորություն է ստեղծում թե Հայաստանում, թե ԱՄՆ-ում, ստեղծում է նաեւ աշխատատեղեր: Բացի այդ, վերջին երկու տարիների ընթացքում Միացյալ Նահանգներից Հայաստանում կատարված ուղղակի օտարերկրյա ներդրումները կազմել են կես մլրդ դոլար, եւ ես հավատացած եմ, որ ներդրումներն աճելու են»,-ասաց Ռիչարդ Միլսը՝ ընդգծելով, որ հարաբերությունները միշտ կարելի է առավել ամրապնդել մի շարք ոլորտներում, օրինակ՝ ռազմական համագործակցության:

Անդրադառնալով Հայաստանում իր պաշտոնավարման ժամկետին՝ դեսպանն ասաց, որ դեռեւս վստահ չգիտի, թե մինչեւ երբ է պաշտոնավարելու որպես Հայաստանում ԱՄՆ դեսպան:

«Բայց երբ ժամկետը լրանա, եւ ով էլ որ փոխարինի ինձ այդ պաշտոնում, նա կշարունակի աշխատանքներն այն ուղղություններով, որոնք ես գերակա եւ կարեւոր եմ համարում, մասնավորապես՝ ներդրումների եւ առեւտրի խորացումը երկու երկրների միջեւ, մարդու իրավունքների խթանումը, կոռուպցիայի դեմ պայքարը, աշխատանքն այն մարդկանց հետ, ովքեր պայքարում են կոռուպցիայի դեմ, եւ այն աշխատանքները, որոնք միտված են երկու երկրների ժողովուրդների միջեւ կապերն ավելի սերտ դարձնելուն»,-եզրափակեց դեսպանը:

Հայերեն العربية English

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին