Միկոյան եղբայների տուն-թանգարանը հիմնանորոգումից հետո ներկայանում է ժամանակակից ցուցադրությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անաստաս և Արտեմ Միկոյան եղբայրների՝ Լոռու մարզի Սանահին գյուղում գտնվող տուն-թանգարանի հիմնանորոգումից հետո այն ներկայանում է ժամանակակից չափանիշներին համապատասխան նոր ցուցադրությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թանգարանում ցուցադրված են Միկոյանների ընտանիքի անձնական իրերը, նրանց աշխատանքային գործունեության մասին պատմող վավերագրական նյութերը:

«Լուքինգ Ֆորվարդ» տուրիզմի զարգացման հիմնադրամի աջակցության շնորհիվ` թանգարանը կապիտալ վերանորոգրվել է, ցուցանմուշները թարմացվել:

«Հաջորդ տարվա մարտից կբերվեն հուշանվերներ,որոնք վաճառքի են հանվելու: Նախատեսվում է նաև տեղում պատրաստել հուշանվերները ` փոքրիկ ՄԻԳ ինքնաթիռներ, էջանիշներ, օրացույցեր և այն»,- նշեց հիմադրամի աշխատակից Մարինե Բլբուլյանը:

Տուն-թանգարանում առկա է բազմալեզու գրադարան իր ընթերացասրահով, ինչպես նաև տեղադրվել են սենսորային էկրաններ, որտեղ մարդիկ կարող են համացանցի միջոցով ծանոթանալ Միկոյան եղբայրների գործունեության մանրամասներին:

Մարինե Բլբուլյանի խոսքով` եթե նախկինում տուն-թանգարան այցելում էր տարեկան 2300-2500 մարդ, ապա հիմնանորոգումից մեկ ամիս անց այցելուների թիվը կազմել էր 900 մարդ:

Լոռու մարզի Սանահին գյուղում գտնվող Անաստաս և Արտեմ Միկոյան եղբայրների տուն-թանգարանը հիմնադրվել է1971 թվականին: Թանգարանը հիմնադրել է Միկոյանների հորեղբոր աղջիկը՝ Նուշիկ Միկոյանը։ Հուշահամալիրը և թանգարանը բացվել են 1982 թվականի հունիսի 17-ին: Հենց այդ օրը Մոսկվայից Հայաստան են բերվել ՄԻԳ-21 ինքնաթիռը և Արտեմ Միկոյանի ծառայողական մեքենան։ Տուն-թանգարանը տարիների ընթացքում հարստացվել է նաև այլ ցուցադրանմուշներով: Թանգարանի բակում են գտնվում Արտեմ և Անաստաս Միկոյանների հուշարձանները:

Նյութը պատրաստվել է «Բացահայտիր երկիրդ» արշավի շրջանակում՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի աջակցությամբ:

Հայերեն

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան