Ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրականությունը քաղաքագետն Ադրբեջանի պետական քաղաքականությունն է համարում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը խտրական վերաբերմունք է ցուցաբերում իր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների հանդեպ: Դա Ադրբեջանի որդեգրած պետական քաղաքականությունն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Անժելա Էլիբեգովան: «Ադրբեջանն ակնհայտ խտրական վերաբերմունք է ցուցաբերում իր երկրում ապրող թալիշների, լեզգիների հանդեպ՝ խախտելով միջազգային պարտավորությունները: Այդ երկիրն անում է ազգային փոքրամասնությունների հետ այն, ինչ ուզում է»,-հավելեց քաղաքագետը:

Նա հիշեցրեց Բուդապեշտում հայկական բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանությունն ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի ձեռքով՝ նշելով, որ ցանկացած երկրում ցանկացած ադրբեջանցի սպառնալիք է ցանկացած հայի համար:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայատյացության դրսեւորումներին, որոնք նաեւ տեղ են գտել դասագրքերում, մեթոդական ձեռնարկներում, մանկական գրքերում, քաղաքագետն ասաց, որ Ադրբեջանը հասկանում է, որ վատ բան է անում, սակայն շարունակում է այդպես վարվել, քանի որ իր հասարակությունն այդ պահանջն ունի: «Մեր խնդիրն է ցույց տալ եւ բարձրաձայնել այդ խնդրի մասին: Մեծահասակ սերունդը, որն ինչ-որ չափով շփում ունեցել է ադրբեջանցիների հետ, դրական կարծիք ունի իրենց մասին, բայց փոքր տարիքի սերունդը ոչ մի պատկերացում չունի»,-ասաց նա:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին