Ներկայում Հայաստանն ունակ է տարեկան 3 միլիոն սեզոնային զբոսաշրջիկ ընդունել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը ոլորտում ինն ամիսների կտրվածքով 21 տոկոսանոց աճն աննախադեպ է համարում: «ՄԱԿ-ի զբոսաշրջային կազմակերպության տվյալներով` ցանկացած երկիր, երբ ունենում է 9-12 տոկոս աճ, դա համարվում է աննախադեպ բարձր աճ: Զարգացող երկրներում կայուն աճը կազմում է 4.4 տոկոս: Ելնելով անցյալ տարիների դինամիկայից` մենք տարին կավարտենք 20-21 տոկոս աճով և երևի կհատենք 1.5 զբոսաշրջիկի սահմանը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպմանն ասաց Զարմինե Զեյթունցյանը: Նա նշեց, որ արդյունքը գոհացուցիչ է, բայց բավարար չէ, քանի որ տարբեր գնահատականներով Հայաստանը ենթակառուցվածքային ապահովմամբ այսօր ունակ է տարեկան ընդունել մինչև 3 միլիոն սեզոնային զբոսաշրջիկ: Նա նկատեց, որ մեկ զբոսաշրջիկը միջինում 700-800 դոլար է ծախսում Հայաստանում, 2016-ի տվյալներով մեկ միլիարդ դոլարի չափով ներդրում է ունեցել զբոսաշրջությունը ՀՀ բյուջեում:

2017 թվականի ինն ամիսներին Հայաստան է այցելել 1 միլիոն 172 հազար 402 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 21 տոկոս: Հիմնական աճ ապահոված 5 երկրներն են` Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, ԱՄՆ-ն և Ուկրաինան: Մասնավորապես Ռուսաստանի զբոսաշրջիկների թվաքանակի աճը 2017-ին հունվար-սեպտեմբերին նախորդի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 31.6 տոկոս, Վրաստանի` 10.6, Իրանի` 12.6, ԱՄՆ-ից` 35.8, Ուկրաինայի` 16.3 տոկոս:

Զարմինե Զեյթունցյանի դիտարկմամբ` տոկոսային առումով դինամիկ աճ է արձանագրվել Ֆիլիպիններից, Հնդկաստանից, Չինաստանից, Ղազախստանից, ԱՄԷ-ից, Մեծ Բրիտանիայից, Լիբանանից: «Այս արդյունքները վիզաների դյուրացման, ուղիղ չվերթների առկայության, մեր վարած ագրեսիվ մարքեթինգային քաղաքականության, ինչպես նաև պետական-մասնավոր հատված համագործակցության արդյունքն են»,-ավելացրեց Զարմինե Զեյթունցյանը:

Հայերեն العربية English Русский

Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով

Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության

Երևան–Մեղրի ճանապարհին վթարված ավտոմեքենայում հայտնաբերվել է ևս մեկ քաղաքացու այրված դի

Երանոսում հիմնանորոգվում է 2 փողոց

Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը

Հայաստանում ներդրվում է հետադարձ հիփոթեքի և ամուսնու բացառիկ սեփականության իրավունքի ինստիտուտները

Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակի արդիականացման համար մրցույթ կհայտարարվի

Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»

Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Լուկաշենկոյին

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են