Սպորտ

Հրանտ Մելքումյանը միանձնյա առաջատարն է «Sitges» միջազգային մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Հրանտ Մելքումյանը միանձնյա առաջատարն է «Sitges» միջազգային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը շարունակում է հաջող ելույթները «Sitges» միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Sitges» միջազգային մրցաշարում կայացել են 4-րդ տուրի պարտիաները: Այս տուրում Մելքումյանի մրցակիցը Արգենտինայի ներկայացուցիչ Ֆերնանդո Պերալտան էր, ում հայ գրոսմայստերը հաղթել է սպիտակ խաղաքարերով:

Այսօրվա դրությամբ 4 հնարավորից հավաքելով 4 միավոր՝ Մելքումյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

4-րդ անգամ անցկացվող մրցաշարին մասնակցում են 43 երկրի 126 շախմատիստ, այդ թվում՝ 26 գրոսմայստեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում