Հասարակական

Աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ 11 ամիսներին տեղի է ունեցել 309 ՃՏՊ

2 րոպեի ընթերցում

Աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ 11  ամիսներին տեղի է ունեցել 309 ՃՏՊ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում 32 հազար աջ ղեկով մեքենա է հաշվառված: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

«Հաշվառումը սկսվել է իրականացվել 2017 թվականից, ուստի սա խիստ նախնական տվյալներն են, օրեցօր այդ մեքենաների թիվն ավելանում է»,- նշեց Ջանոյանը:

Ջանոյանը հայտնեց, որ 2017 թվականի 11 ամիսների ընթացքում աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ տեղի է ունեցել 309 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 16, մարմնական վնասվածքներ ստացել 490 մարդ:

Ընդհանուր առմամբ 2017 թվականի 11 ամիսների ընթացքում գրանցվել է 3 հազար 241 ճանապարհատրանսպորտային պատահար , որոնց հետևանքով զոհվել է 255 մարդ, մարմնական վնասվածքներ ստացել 4 հազար 774 մարդ:

«Այս տվյալները չեն նշանակում , որ բոլոր դեպքերում մեղավոր են եղել աջակողմյան ղեկով մեքենաների վարորդները»,- նշեց Ջանոյանը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը քննարկման են դրել 2018 թվականին ապրիլի 1-ից աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու նախագիծը:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ Հայաստանում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդնունիսահմանափակտեսանելիություն:

Նախարարությունը նախագծով առաջարկվում է թույլատրել մինչև 2018թ-ի ապրիլի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների շահագործումը: Սրանից բխում է, որ մինչև 2018թ-ի ապրիլի 1-ը ՀՀ ներկրված տրանսպորտային միջոցների նկատմամբ նշված սահմանափակումները չեն գործում: Այսինքն, աջ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների այսօրվա սեփականատերերին չի արգելվելու հետագայում ևս շահագործել իրենց մեքենաները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում