Հասարակական

«Արմենպրես»-ը կշարունակի մնալ Հայաստանի առաջատար լրատվական գործակալությունը. Տարոն Մարգարյան

2 րոպեի ընթերցում

«Արմենպրես»-ը կշարունակի մնալ Հայաստանի առաջատար լրատվական գործակալությունը. Տարոն Մարգարյան

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը` 99-ամյա տարեդարձի առիթով: Նա նշել է, որ հետևում է «Արմենպրես»-ի լրահոսին:

«Գրեթե մեկդարյա պատմություն ունեցող պետական լրատվական գործակալությունը միանշանակ մեր երկրի, մեր պետականության ձեռքբերումներից է: Այդ երկար ժամանակահատվածում «Արմենպրեսը» մշտապես աչքի է ընկել մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, հանդես եկել իրադարձությունների անաչառ լուսաբանմամբ, ծանրակշիռ և հավասարակշռված կեցվածքով: «Արմենպրեսն» այսօր էլ առաջիններից մեկն է օպերատիվ և օբյեկտիվ լրատվություն հաղորդելու, իրադարձությունների լուսաբանման ընդգրկման և լրագրողական էթիկայի կանոնները պահպանելու առումով: Մեկ անգամ ևս շնորհավորելով տարեդարձի առթիվ, գործակալության ողջ անձնակազմին մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ, հավատարիմ ու անընդհատ ավելացող լսարան: Համոզված եմ, որ պահպանելով տասնամյակների ձևավորված ավանդույթներն ու շարունակաբար կատարելագործելով և ավելացնելով լրատվության մատուցման եղանակներն ու ձևերը, «Արմենպրես»-ը կշարունակի մնալ Հայաստանի առաջատար լրատվական գործակալությունը»,-նշել է Տարոն Մարգարյանը:

«Արմենպրես»-ը հիմնադրվել Է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ ստեղծվեց նախադեպը չունեցող պետական լրատվական` Հայկական հեռագրական գործակալությունը: Ներկայումս «Արմենպրես» լրատվական գործակալությունը գործում է որպես փակ բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը տնօրինում է Հայաստանի Հանրապետությունը: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում: Ներկա դրությամբ այն թողարկում է տասնմեկ լրատվական ժապավեն` պաշտոնական, քաղաքական, տնտեսական, հասարակական, մարզային, տարածաշրջանային, միջազգային, մշակութային, մարզական, հարցազրույցներ, ֆոտո նորություններ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում