Բանակցություններ են տարվում Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթների հարցի վերաբերյալ. ԱԳ փոխնախարար 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալն աճել է 27 տոկոսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հայ-չինական տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններին նվիրված քննարկման շրջանակում այս մասին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Ռոբերտ Հարությունյանը:

«Աճ գրանցվել է ե՛ւ արտահանման, ե՛ւ ներմուծման տեսանկյունից: Մասնավորապես, արտահանման ծավալն աճել է 18.8 տոկոսով՝ կազմելով մոտ 100 մլն դոլար: Մենք պետք է անպայման մտածենք արտահանման դիվերսիֆիկացիայի մասին, որովհետեւ հիմնականում հանքարդյունաբերական հումք, պղինձ, ոսկի, թանկարժեք քարեր, մետաղներ ենք արտահանում, իսկ ներմուծում ենք տարբեր ապրանքներ՝ սկսած կենցաղային ապրանքներից մինչեւ կահույք եւ այլն»,-ասաց Ռոբերտ Հարությունյանը՝ ընդգծելով, որ կոնյակի, գինու արտահանման հետ կապված որեւէ խոչընդոտ չկա, ինչի մասին վկայում են նաեւ այս ուղղությամբ արտահանման աճը:

ՀՀ փոխարտգործնախարարը տեղեկացրեց, որ Հայաստանը վերսկսելու է մեղրի արտահանումը, որը դադարեցվել էր որոշակի սահմանափակումների պատճառով:

«2015 թվականին արտահանում էինք, թեեւ փոքր ծավալով՝ շուրջ 90 հազար դոլար: Եվ չինական համապատասխան կառույցների հետ աշխատանք տանելուց հետո նախաստորագրվեց համաձայնագիր այս մասով»,-նշեց ՀՀ փոխարտգործնախարարը՝ ընդգծելով, որ, այնուամենայնիվ, 2017 թվականին Չինաստանից ներդրումների ծավալը բավականին փոքր է եղել՝ կազմելով շուրջ 1 մլն դոլար:

Ռոբերտ Հարությունյանը նաեւ տեղեկացրեց, որ այժմ բանակցություններ են ընթանում Չինաստանի հետ ուղիղ չվերթներ ունենալու հարցի վերաբերյալ:

«Դա, իհարկե, աշխատանք է պահանջում, քանի որ մեկ օրում հնարավոր չի կազմակերպել, բացի դրանից պետք է հաստատվի այս հարցի տնտեսական շահավետությունը»,-ասաց Ռոբերտ Հարությունյանը՝ հավելելով, թե լիահույս է, որ արդեն գալիք տարի Հայաստանի եւ Չինաստանի միջեւ չվերթները ավելի հեշտ կիրականացվեն:

Հայերեն English

MeteoSwiss-ի մասնագետները գնահատել են Հայաստանի հիդրոօդերևութաբանական համակարգի կարողություններն ու զարգացման առաջնահերթությունները

ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչի գնման մրցույթի արդյունքում ավելի քան 500 մլն դրամ է խնայվել. Ռոմանոս Պետրոսյան

Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 7.9 տոկոսով

Վայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտել են 59-ամյա տղամարդու դանակահարության դեպքը

Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

2026-ի առաջին կիսամյակում պետության անվտանգության դեմ հանցագործությունների դեպքերով 22 քրեական վարույթ է նախաձեռնվել․ԱԱԾ

Լեհաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին

Ռուբեն Ռուբինյանն աշխարհի խորհրդարանների ամենաերիտասարդ նախագահն է

Դատախազությունն «Արարատցեմենտ»-ին սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է խախտումներ

Կիպրոսը կշարունակի աջակցել Հայաստանի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը. Կոմբոսի շնորհավորական ուղերձը՝ Միրզոյանին