Սպորտ

Զավեն Անդրիասյանը մեկնարկում է արագ և կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում 

1 րոպեի ընթերցում

Զավեն Անդրիասյանը մեկնարկում է արագ և կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում 

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի Կատովիցե քաղաքումտեղի կունենան Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունները: Մրցաշարերին Հայաստանը կներկայացնի Զավեն Անդրիասյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Ընդհանուր առմամբ, Եվրոպայի առաջնություններին կմասնակցեն 1000-ից ավելի շախմատիստներ, ինչը ռեկորդային թիվ է Եվրոպայի առաջնության համար: Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, տեղի կունենա կայծակնային շախմատի առաջնությունը, որին կմասնակցեն 1041 շախմատիստ, այդ թվում՝ 63 գրոսմայստեր: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է Զավեն Անդրիասյանը:

Դեկտեմբերի 16-ին և 17-ին տեղի կունենա արագ շախմատի առաջնությունը: Արագ շախմատի առաջնությունում առաջին դասակարգված շախմատիստն է Էռնեստո Ինարկիևը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում