Կարծիքներ

Կիրո Մանոյանը առաջիկա տարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում լուրջ փոփոխություններ չի կանխատեսում

2 րոպեի ընթերցում

Կիրո Մանոյանը առաջիկա տարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում լուրջ փոփոխություններ չի կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի ոչ կառուցողական քաղաքականությունը մեծ փոփոխությունների հիմքեր չի տալիս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասով այս տարի լուրջ տեղաշարժեր չեղան: Ադրբեջանը ջանքեր չի գործադրում կատարելու Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները: Այս առումով չեմ կարծում, որ առաջիկա տարում մեծ փոփոխություններ կլինեն, որովհետև Ադրբեջանի քաղաքականությունը փոխվելու ակնկալիքի որևէ հիմք չի տալիս, և նրա ոչ կառուցողական քաղաքականությունը կշարունակվի»,- նշեց Մանոյանը:

Ըստ Մանոյանի` առաջիկա տարում Հայաստանը պետք է ավելի ակտիվացնի միջազգային հարթակում Արցախի անկախության ճանաչման աշխատանքները:

Ինչ վերաբերում է լայնամասշտաբ պատերազմի վերսկսմանը, Մանոյանը դա քիչ հավանական է համարում:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը սառած է, սակայն ինչ-որ բանակցություններ տեղի են ունենում, ինչը որոշ չափով երաշխիք է, որ լայնամասշտաբ պատերազմ չի վերսկսվի»,- նշեց Մանոյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում